Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրերի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ

 

ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ Գեղարքունիքի մարզին հատկացնել 64 միլիոն 265.0 հազար դրամ՝ երեք բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 5 միլիոն 888.8 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Լիճք գյուղի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների  իրականացման համար։

58 միլիոն 376.2 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Ծովինար և Զոլաքար գյուղերում  ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքների իրականացման համար։

Վերը նշված տեղերում շինարարական աշխատանքներն ավարտվել են։

Գեղամա աշխարհ

5 դիտում