Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիսի գեղարվեստի դպրոցի աշակերտներն աչքի են ընկել «ԷՏՅՈՒԴ» միջազգային մրցույթ-փառատոնում

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կոմիտաս Կարապետյանի անվան  գեղարվեստի դպրոցի աշակերտներն աչքի են ընկել «ԷՏՅՈՒԴ» միջազգային մրցույթ-փառատոնում։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, մրցույթ-փառատոնում հատուկ մրցանակի է արժանացել Զոյա Ղազարյանը։ 1-ին կարգի մրցանակակիրներ են դարձել Զոյա Ղազարյանը և Էլմիրա Մարտիրոսյանը, 2-րդ կարգի մրցանակակիրներ՝ Դավիթ Գասպարյանը,  Տարոն Ղազարյանը,  Ժասմեն Սահակյանը,  Շուշաննա Սահակյանը, 3-րդ կարգի մրցանակակիրներ՝ Հայկ Շաբոյանը,  Ռուբեն Մալոյանը, Նեկտար Մուրադյանը, Էլեն Գրիգորյանը, Սոֆի Կարապետյանը։ Դիպլոմներով պարգևատրվել են դասատուներ Սուսաննա Ալեքսանյանը, Գայանե Ասլանյանը, Հակոբ Հակոբյանը, Նարեկ Խաչատրյանը,  Լիանա Ասատրյանը։

Մրցանակակիրներին և նրանց ուսուցիչներին օրերս ընդունել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը։

Նա բարձր է  գնահատել  մանկական գեղարվեստի դպրոցի դերակատարությունը համայնքի մշակութային կյանքի զարգացման գործում՝ ընդգծելով, որ շնորհալի երեխաների հաջողությունները համայնքի հպարտությունն են։

Կարեն Մկրտչյանը  շնորհավորել է  սաներին՝ արձանագրած հաջողությունների համար, մաղթել  նոր ստեղծագործական նվաճումներ և վստահեցրել, որ համայնքապետարանը շարունակելու է աջակցել մշակութային կրթության զարգացմանն ու պատանի տաղանդների խրախուսմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  նաև դպրոցի գործունեությանը, կրթամշակութային ծրագրերին և ստեղծագործական ձեռքբերումներին վերաբերող հարցեր։

Գեղամա աշխարհ

12 դիտում