
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում 2018-2025 թվականներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ու պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 21 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 1 միլիարդ 492 միլիոն 42 հազար 566 դրամ։ Սուբվենցիոն ծրագրերի ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 1 միլիարդ 424 միլիոն դրամ, պետական ծրագրերի ուղղությամբ կատարված ներդրումները՝ 67 միլիոն 100 հազար դրամ։
Իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքում կառուցվել է 16883 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանց, 2 աղբյուրակապ և օրվա կարգավորիչ ջրամբար, 2352 մետր ոռոգման ջրատար ցանց, 9840 մետր արտաքին լուսավորության ցանց, մանկապարտեզի խաղահրապարակ, հիմնանորոգվել է մշակույթի տունը և 7856 գծամետր ներհամայնքային նշանակության ճանապարհ։
Պետական ծրագրի շրջանակներում, 67 միլիոն 100 հազար դրամի ներդրմամբ, միակողմանի սալիկապատ մայթ է կառուցվել Երևան-Վարդենիս մայրուղու՝ Լիճք բնակավայրի ներսով անցնող հատվածում՝ շուրջ 800 մետր երկարությամբ։
Գեղամա աշխարհ