
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոցում կայացել է դպրոցական աղջիկների մինի ֆուտբոլի բաց առաջնություն, որը կազմակերպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Վարդան Դավթյանը։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Մրցաշարին ներկա են եղել «Հայաստանի Աղջիկների Առաջնորդությունը Սպորտում» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները։
Առաջնությանը մասնակցել են Գեղամասարի, Սոթքի, Փոքր Մասրիկի և Ծակքարի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը։
Մրցաշարի վերջնական արդյունքներով առաջին տեղը գրավել է Գեղամասարի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Սոթքի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը։
Լավագույն ֆուտբոլիստուհիներ են ճանաչվել Սոթքի միջնակարգ դպրոցի աշակերտ Միլենա Ավետյանը, Ծակքարի միջնակարգ դպրոցի աշակերտ Մերի Ղուկասյանը
և Գեղամասարի միջնակարգ դպրոցի աշակերտ Միլենա Հարությունյանը։
Մասնակից թիմերին շնորհավորանքի և շնորհակալական խոսքով ողջունել է Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը:
Գեղամա աշխարհ