Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիս համայնքին նվիրաբերվել է ուկրաինական արտադրության ժամանակակից շարքացան

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին նվիրաբերվել է ուկրաինական արտադրության ժամանակակից շարքացան։

Ինչպես  տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  Վարդենիս համայնքի ղեկավարին փոխարինող Կարեն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  պատվիրակության ներկայացուցիչներին՝ Լոգիստիկայի ղեկավար Գեորգի Պողոսյանին, Տնտեսական անվտանգության ծրագրերի ղեկավար Ստեփան Գրիգորյանին, Քաղաքական և գործառնական հարցերով խորհրդատու Ավետիք Փաշայանին, Տնտեսական անվտանգության բաժնի ներկայացուցիչ Նարինե Քոչարյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերն ու հումանիտար աջակցությանն ուղղված քայլերը:

Համագործակցության շրջանակներում ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է ուկրաինական արտադրության «ELVORTI ASTRA 3.6» ժամանակակից շարքացան:

«Նվիրաբերված սարքավորումը կիրառվելու է սահմանամերձ բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։

Վարդենիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին ՝ համայնքի կողքին լինելու և ցուցաբերած կարևոր աջակցության համար»,-ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից:

Գեղամա  աշխարհ

10 դիտում