Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին այսօր հրաժեշտ են տալիս 4254 աշակերտ

Գեղարքունիքի մարզի 123 հանրակրթական հաստատություններում այսօր հնչեց Վերջին զանգը։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, «Վերջին դաս» միջոցառումներ են անցկացվել  ՀՀ ԿԳՄՍ նախարության ենթակայությամբ գործող 8 և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 115 դպրոցներում։

2025-2026 ուսումնական տարվա ավարտին դպրոցներին հրաժեշտ են տալիս 4254 շրջանավարտ, որից 568-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության, 3686-ը՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող դպրոցներից։

Շրջանավարտներից 2591-ը ավարտում են 9-րդ դասարանը, 1663-ը՝ 12-րդ դասարանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցների 12-րդ դասարանին հրաժեշտ են տալիս 543 աշակերտ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող միջնակարգ դպրոցների 12-րդ դասարաններին՝ 1120 աշակերտ։

«Վերջին դաս» միջոցառումներին մասնակցել  են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Մարտունու, Վարդենիսի, Գավառի, Սևանի և Ճամբարակի համայնքապետարանների աշխատակիցներ, ծնողներ։

Վերջին զանգի կապակցությամբ հանրակրթական դպրոցների շրջանավարտներին շնորհավորական ուղերձներ են հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը և Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը։

Գեղամա աշխարհ

3 դիտում