Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մադինայում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2026 թվականի ապրիլից սկսվել և ընթանում են ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մադինայի ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 86 միլիոն 216 հազար  դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Մադինայի ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցում երկաթյա կիսախողովակներով, 2000 գծամետր երկարությամբ, որից 800 մետրը կազմում է մինչև գյուղ հասնող մայր առուն, իսկ մնացած 1200 մետրը կառուցվում է գյուղի 6,7 և 10-րդ փողոցներում։

2026 թվականի մայիսի 22-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։

Շինարարական աշխատանքների ավարտից հետո 2026 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից ոռոգման ջուրը Մադինայի 70 տնտեսությունների կմատակարարվի ժամանակին և անկորուստ։ Շինարարաությունը նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի հուլիսի առաջին կեսի ընթացքում։

Գեղամա աշխարհ

1 դիտում