
ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 32 միլիոն 487 հազար 400 դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների համար՝ մարզագույք ձեռք բերելու նպատակով։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ծրագրի շրջանակում մարզագույքով կհամալրվեն Ճամբարակի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2, Վարդենիկի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1, Վարդենիսի թիվ 4 հիմնական, Գանձակի թիվ 1, Գանձակի թիվ 2, Գավառի Մ․ Բունիաթյանի անվան թիվ 8, Լճափի և Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցները։
Այս դպրոցների մարզադահլիճները վերանորոգվել են 2025-2026 թվականների ընթացքում, շինարարական աշխատանքներն ավարտված են ամբողջությամբ, իսկ մարզագույքի համալրումով արդեն նոր ուսումնական տարվանից նշյալ դպրոցների աշակերտները ֆիզկուլտուրայի դասերը կանցկացնեն արդի չափորոշիչներին համապատասխանող մարզադահլիճներում։
Գույքի ներկրման գործընթացը կսկսվի համաձայնագրի կնքումից հետո, առաջիկա 1 ամսվա ընթացքում։
Գեղամա աշխարհ