
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2026 թվականի մայիսի սկզբներից սկսվել և ընթանում են 4 փողոցների հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 140 միլիոն 660 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ծակքարի 6, 11, 14 և 15-րդ փողոցների ասֆալտապատում, ջրահեռացման և ոռոգման համակարգերի կառուցում։
2026 թվականի մայիսի 22-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 35 տոկոսով։
Շինարարությունը նախատեսված է ավարտել 2026 թվականի ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն։
Ծրագրի իրականացման արդյունքում Ծակքարի վերոնշյալ փողոցների բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից օգտվելու հնարավորություն կունենան։
Գեղամա աշխարհ