Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի համայնքում այս տարի  «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի շրջանակներում 2 ծրագիր կիրականացվի

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում այս տարի  «Մասնակցային բյուջետավորման» գործընթացի շրջանակներում 2 ծրագիր կիրականացվի։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, քվեարկության արդյունքում ավելի շատ ձայներ շահած այդ երկու ծրագրերն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը, հաստատվել ու շուտով կմտնեն իրականացման փուլ։

Դրանցից մեկը «Մարտունի համայնքի 5 բնակավայրերում դրոնների լաբորատորիաների ստեղծում» ծրագիրն է, որով նախատեսվում է  դրոնների լաբորատորիաների ստեղծում Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Ձորագյուղ, Զոլաքար և Վաղաշեն բնակավայրերում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 41 միլիոն դրամ։ Ծրագրի իրականացման շրջանակում պետք է վերանորոգվեն վերոհիշյալ բնակավայրերի մշակույթի տներում լաբորատորիաների ստեղծման նպատակով նախատեսված տարածքները և կահավորվեն համապատասխան սարքավորումներով։

Երկրորդը «Վարդենիկի երիտասարդական կենտրոնի հիմնում» ծրագիրն է, որով նախատեսվում է երիտասարդական կենտրոնի ստեղծում Վարդենիկի մշակույթի տան տարածքում։ Ծրագրի իրականացման նպատըակով հատկացվող գումարը ևս կազմում է 41 միլիոն դրամ։ Ծրագրի իրականացման շրջանակում հիմնանորոգվելու և համապատասխան գույքով կահավորվելու է երիտասարադական կենտրոնի համար նախատեսված տարածքը։

Երկու ծրագրերի դեպքում էլ արդեն հայտարաված են շինարարական մրցույթները, հայտնի են հաղթող կազմակերպությունները։ Օրենքով սահմանված ընթացակարգերի ավարտից հետո հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները, որոնք կավարտվեն 2026 թվականի ընթացքում։

Գեղամա աշխարհ

4 դիտում