
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կղմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 106 միլիոն 747 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվաում է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղում, 6, 7, 9, 13, 15, 20 և 21-րդ փողոցներում, 3730 գծամետր ընդհանուր երկարությամբ, երկթաբետոնյա, առանձին տեղերում՝ երկաթյա խողովակներով։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2025 թվականի սեպտեմբերից և 2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ իրականացվել շուրջ 40 տոկոսով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում հաջորդ տարվա ոռոգման շրջանի մեկնարկից ոռոգման ջուրը Գեղհովիտի տնտեսությունների մոտ 60 տոկոսին, շուրջ 60 հեկտար տարածքում, կմատակարարվի ժամանակին և անկորուստ։
Գեղամա աշխարհ