Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում կատարվել է 8773 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսություններում արդեն  կատարվել է 8773 հեկտար գարնանացան։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2026 թվականի մայիսի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ցանվել է 5803 հեկտար գարնանացան գարի, 2121 հեկտար կարտոֆիլ, 319,5 հեկտար գարնանացան ցորեն, 259 հեկտար բազմամյա կերային մշակաբույսեր, 192 հեկտար վարսակ, 37 հեկտար այլ հացահատիկ, 20 հեկտար ոլոռ, 16 հեկտար տեխնիկական մշակաբույսեր, 5 հեկտար ոսպ։

Նախորդ աշնանը Գեղարքունիքի մարզում կատարվել է 14 հազար 770,5 հեկտար աշնանացան, որից 14 հազար 651,6 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի, 1 հեկտարը՝ աշնանացան գարու և 117,9 հեկտարը՝ սխտորի ցանքերը։

Գարնանացանի ընթացքը որոշակիորեն ձգձգվել է գարնանային ամիսների անբարենպաստ եղանակների պատճառով։ Մարզի տնտեսություններում գարնանացանի աշխատանքները կշարունակվեն մայիսի երրորդ տասնօրյակի և հունիս ամսի առաջին կեսի ընթացքում։

Գեղամա աշխարհ

17 դիտում