
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Լեոյի փողոցում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2026 թվականի ապրիլից սկսվել և ընթանում են Լեոյի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակի Լեոյի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 147 միլիոն 735 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ճամբարակի Լեոյի փողոցի երթևեկելի մասի և երկողմանի մայթերի սալիկապատում ասֆալտապատում բազալտով, ջրահեռացման համակարգի տեղադրում՝ 293 գծամետր երկարությամբ։ Սալիկապատվող մակերեսը կկազմի 3190 քառակուսի մետր։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։
Գեղամա աշխարհ