
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2026 թվականի ապրիլից սկսվել և ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրեց Վերին Գետաշենի վարչական ղեկավար Տիգրան Մուրադյանը, Վերին Գետաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Վերին Գետաշենի կենտրոնական ու երկրորդական փողոցներում, 9800 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 280 լուսատուների տեղադրմամբ։
2026 թվականի մայիսի 20-ի դրությամբ շինարարությունն իրականացվել է շուրջ 80 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում Վերին Գետաշենի յոթ փողոցների տնտեսությունները արտաքին լուսավորության ցանցից օգտվելու հնարավորություն կունենան։
Գեղամա աշխարհ