Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ճամբարակի թիվ 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներն իրականացվել են շուրջ 55 տոկոսով  

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2025 թվականի փետրվար ամսից, ՀՀ Կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ու պետական միջոցներով, 1 միլիարդ 276 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, դպրոցական նոր շենքը կառուցվում է  է հին շենքի տեղում՝ 450 աշակերտական տեղով։ Կառուցմանը նախորդել են դպրոցական հին շենքի քանդման ու շինաղբի հեռացման աշխատանքները։ Նորակառույց դպրոցը կունենա յոթ մասնաշենք եւ արդի չափորոշիչներին համապատասխան պայմաններ։ Ձեռք կբերվի նոր գույք։

2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 55 տոկոսով։

Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի նոյեմբերի 30-ին։

Գեղամա  աշխարհ

17 դիտում