
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտվել են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի մշակույթի տան վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 138 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է մշակույթի տան ներքին հարդարում, սանհանգույցների կառուցում, այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի փետրվարի և ավարտվել նույն թվականի մայիսի սկզբին։
Գեղամա աշխարհ