Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Զոլաքարում   ոռոգման ջրատար ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025  թվականին իրականացվող սուբվեցիոն ծրագրերի շրջանակներում արդեն ավարտական փուլում են գտնվում ոռոգման ջրատարի կառուցման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի 4-րդ փողոցի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 33 միլիոն 898 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Զոլաքարի 4-րդ փողոցի ոռոգման ջրատարի կառուցում երկաթբետոնյա կիսախողովակներով, 700 գծամետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերից, ընդհատվել ձմեռային եղանակի պատճառով ու վերսկսվել 2026 թվականի ապրիլից։

2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ ծրագիրը գտնվում է ավարտական փուլում։

Ծրագրի իրականացման արդյունքում 2026 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից արդեն 4-րդ թաղամասի մոտ 100 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։

Գեղամա աշխարհ

15 դիտում