
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության 18 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված ներդրումները կազմել են 1 միլիարդ 252 միլիոն 14 հազար դրամ։ Սուբվենցիոն 17 ծրագրերի իրականացման արդյունքում, 1 միլիարդ 52 միլիոն 796 հազար դրամի ներդրմամբ, կառուցվել է 13 հազար 912 մետր երկարության ոռոգման ջրատար առուներ, հիմնանորոգվել 11 625 մետր ներհամայնքային ճանապարհ՝ 46 500 քառակուսի մետր մակերեսով։ Արտաքին լուսավորության ցանց է կառուցվել գյուղի երկու գերեզմանոցներում։
ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում, 180 միլիոն դրամի ներդրմամբ, հիմնանորոգվել և արդի չափորոշիչներին է համապատասխանեցվել Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի մարզադահլիճը և նրան կից մասնաշենքը։
Գեղարքունիք-Ֆրանսիայի Իզերի մարզ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ֆրանսիական կողմի միջոցներով, հիմնանորոգվել և արդիականացվել է Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի շենքը, շուրջ 21 միլիոն դրամի ներդրմամբ։
Գեղամա աշխարհ