
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2026 թվականի ապրիլ ամսից մեկնարկել և ընթանում են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակաառուցվածքների կառավարման վարչությունից, Ծովագյուղի մշակույթի տան վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 126 միլիոն 632 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ծովագյուղի մշակույթի տան ներքին հարդարում, նոր դռների տեղադրում, սանհանգույցների , ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի կառուցում, այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի սեպտեմբերին։
2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 10 տոկոսը։
Գեղամա աշխարհ