Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վերանորոգվում է Հայրավանքի միջնակարգ դպրոցի շենքը

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում ու Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ 2026 թվականի մարտի 20-ից մեկնարկել և ընթանում են  Գաղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 296 միլիոն 600 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է հատակի, տանիքի, միջանցքների ու դասասենյակների, սանհանգույցների, ջրամատակարարման ու էներգամատակարարման համակարգերի   վերանորոգում, նոր դռների ու լուսամուտների տեղադրում, բակային տարածքի ասֆալտապատում և բարեկարգում, ֆուտբոլի դաշտի վերանորոգում, այլ աշխատանքներ։

2026 թվականի մայիսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 85 տոկոսով։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի սեպտեմբերին։
Գեղամա աշխարհ

14 դիտում