Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ճամբարակում արտաքին լուսավորության ցանցի կառուցման խոշոր ծրագիր է իրականացվում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման խոշոր ծրագիր է իրականացվում՝ ընդգրկելով Ճամբարակ քաղաքը, Վահան և Թթուջուր բնակավայրերը, ինչպես նաև Հ-30 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածներ։

Ինչպես  տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 182 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Ճամբարակ քաղաքի կենտրոնական փողոցում, Վերին Ճամբարակ թաղամասում, Վահան ու Թթուջու գյուղերում, ինչպես նաև՝ Հ-30 հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշակի հատվածներում, 11 հազար 780 գծամետր երկարությամբ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերից և 2026 թվականի մայիսի 18-ի դրությամբ իրականացվել շուրջ 70 տոկոսով։

Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

Վերջերս Ճամբարակի  արտաքին լուսավորության ցանցի կառուցման շինհրապարակ է այցելել ու աշխատանքները դիտարկել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գեղամա աշխարհ

16 դիտում