
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Ա-2 թաղամասի 9-րդ փողոցի և Ա-5 թաղամասի 4-րդ փողոցի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի երկու թաղամասերի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 37 միլիոն 809 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ոռոգման ներքին ցանցի կառուցում երկաթբետոնյա կիսախողովակներով, 1020 մետր ընդհանուր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հուլիսից և 2026 թվականի մայիսի 18-ի դրությամբ արդեն մոտենում են ավարտին։
Ծրագրի իրականացման արդյունքում 2026 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից արդեն շուրջ 350 տնտեսություն կապահովվի անկորուստ ու անխափան ջրամատակարարմամբ։
Գեղամա աշխարհ