Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցներում շարունակվում են հիմնոնորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր նախորդ տարվա սեպտեմբերից, ՀՀ պետբյուջեից տրամադրված միջոցների հաշվին։

Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Մարտունու Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման ծրագրի  պայմանագրային արժեքը կազմում է 677 միլիոն 777 հազար դրամ։

Ծրագրով նախատեսված է Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների փողոցների առանձին հատվածների հիմնանորոգում՝ 1,7 կիլոմետր երկարությամբ, ջրահեռացման ներքին և արտաքին ցանցերի կառուցում, մայթերի սալիկապատում, մուտքերի և իջատեղերի ասֆալտապատում, գծանշում և կահավորում։ Տեղադրվող  երկշերտ ասֆալտբետոնե ծածկը կկազմի 18 հազար 500 քմ մակերեսով։ 4400 քմ ասֆալբետոնե շերտ էլ տեղադրվում է  մուտքերում և իջատեղերում։

Մյասնիկյան փողոցում հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են  կինոթատրոնի շենքից մինչև երաժշտական դպրոցի խաչմերուկ ընկած հատվածում, Երևանյան փողոցում՝ ոստիկանության շենքից մինչ Ախթամարի արձանի խաչմերուկ ընկած հատվածում։

2026 թվականի մայիսի 16-ի դրությամբ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։ Երևանյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները ավարտված են, իսկ Մյսանիկյան փողոցում դրանք կսկսվեն առաջիկա օրերի ընթացքում։ Ճանապարհաշինությանը զուգահեռ կառուցվում են հարմարավետ մայթեր և առանձնացվում են կանաչապատման հատուկ գոտիներ։ Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում՝ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի այն հատվածներում, որտեղ արդեն պատրաստ են կանաչ գոտիների տարածքները՝ տնկվել են 2-3 մետր բարձրություն ունեցող «Տուա»  տեսակի դեկորատիվ ծառեր։ Ընտրված ծառատեսակները համապատասխանում են քաղաքային միջավայրի չափանիշներին՝ չփակելով տեսադաշտը և ապահովելով քաղաքի գեղեցիկ ու խնամված տեսքը։

Մարտունու Մյասնիկյան և Երևանյան փողոցների հիմնանորոգման, կանաչապատման ու ծառապատման աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսների ընթացքում։

Գեղամա աշխարհ

16 դիտում