Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է Չեխիայի և Ռումինիայի Հանրապետությունների դեսպաններին

 

Գավառի պետական համալսարանում կայացել է  հանդիպում ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Պետր Պիրունչիկի և ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Նորին Գերազանցություն Կորնել Իոնեսկուի հետ՝ «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» խորագրով։

Ինչպես  տեղեկացրին Գավառի պետական համալսարանի լրատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնից,․  հանդիպումը տեղի է  ունեցել  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կազմակերպած «Եվրոպայի օրերի»  միջոցառումների շրջանակում։

Ողջույնի խոսքով հանդես է  եկել  ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝ անդրադառնալով կրթության և միջազգային համագործակցության կարևորությանը՝ երիտասարդների մասնագիտական կայացման և մրցունակության ապահովման գործում։ Ելույթներով հանդես են  եկել  դեսպաններ Պետր Պիրունչիկը և Կորնել Իոնեսկուն։

Բանախոսները ներկայացրել են  ուսանողների և դասախոսների համար նախատեսված ԵՄ կրթական, գիտահետազոտական ծրագրերը, ինչպես նաև եվրոպական փորձը երիտասարդական քաղաքականության ոլորտում։

Մասնակիցները հյուրերին ուղղել են  հարցեր միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի, միջբուհական համագործակցության հնարավորությունների մասին։

Գեղամա աշխարհ

16 դիտում