Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի վարչական  շենքում  ընթանում են վերանորոգման աշխատանքներ

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղի վարչական շենքում տեղական բյուջեի միջոցներով ընթանում են վերանորոգման աշխատանքներ։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի վարչական շենքի առաջին հարկում կառուցվում է բազմաֆունկցիոնալ դահլիճ, որը նախատեսված է համաժողովների, հանրային լսումների, մշակութային միջոցառումների, կրթական ֆիլմերի ցուցադրությունների, սեմինարների և այլ հավաքների կազմակերպման ու անցկացման համար։ Այն նաև կծառայի տարբեր նախաձեռնությունների իրականացմանը։ Դահլիճը նախատեսված է շուրջ 120 անձի համար։

Առաջին հարկում կառուցվում է նաև սանհանգույց, իսկ շենքի երկու հարկերում իրականացվում են ընդունարանների վերանորոգման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքների իրականացման համար համայնքապետարանի կողմից հատկացվել է շուրջ 7 միլիոն  դրամ։

Շինարարական աշխատանքները կավարտվեն  առաջիկա մեկ ամսի ընթացքում։

Գեղամա աշխարհ

17 դիտում