Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Տեղի  ունեցել  Գավառ համայնքի ավագանու հերթական  նիստը

 

Տեղի  է ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի տասներորդ նստաշրջանի հերթական  նիստը, որը վարել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Նիստի օրակարգում քննարկվել են «Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի արդյունքների», «Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու», «Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու և սահմանված արտոնությունները Գավառ համայնքի Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեից փոխհատուցելու», «Հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը լուծելու», «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր և շինությունները ուղղակի վաճառքի միջոցով օտարելու», «Գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերականի փոխելու», «Գավառ համայնքի զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարությունը հաստատելու» հետ կապված հարցերը, որոնք հաստատվել են քվեարկությամբ։

Գավառ համայնքի ավագանու հաջորդ նիստը կկայանա 2026 թվականի հունիս ամսին։

Ալվարդ Մանուկյան

16 դիտում