Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ համայնքում հայտնի են  «ՀՀ Վարչապետի գավաթ» հեծանվավազքի համայնքային փուլի հաղթողները

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում անցկացվել է  «ՀՀ  վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլը։

Մրցաշարն անցկացվել է  երկու տարիքային խմբերով, որին  մասնակցել են  Գավառ  համայնքի հանրակրթական դպրոցների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը՝ հաղթահարելով 25 կմ երկարությամբ խճուղային երթուղին, որը սկսվել է Գավառ համայնքի Նորատուս գյուղից և ավարտվել Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մոտ։

7-9-րդ դասարանների մրցապայքարում առաջին տեղը գրավել է  Գավառի թիվ 3 հիմնական  դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝   Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը։

10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է  Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝  Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը։

Սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին, որը կկայանա 2026 թվականի մայիսի 27-ին։

Խոսրով    Խլղաթյան

13 դիտում