
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում ՀՀ կառավարուևթյան կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Գանձակի Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 73 միլիոն 500 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Սայաթ-Նովա փողոցի հիմնանորոգում՝ 767 գծամետր երկարությամբ և 4219 քառակուսի մետր մակերեսով։ Տեղադրվում են նաև ջրահեռացման առուներ՝ երկաթբետոնյա կիսախողովակներով։
2026 թվականի մայիսի 16-ի դրությամբ Սայաթ-Նովա փողոցում արդեն ավարտվել են հողային և ջրահեռացման առուների տեղադրման աշխատանքները, ճանապարհի երթևեկելի մասը նախապատրաստվում է ասֆալտապատման։
Շինարարական աաշխատանքները կավարտվեն մայիսի վերջերին։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։
Ալվարդ Մանուկյան