
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են Ա-5 թաղամասի 6-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի Ա-5 թաղամասի 6-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 36 միլիոն 666 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Լիճքի Ա-5 թաղամասի 6-րդ փողոցի ասֆալտապատում՝ 532 մետր երկարությամբ և 2550 քառակուսի մետր մակերեսով։
Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2026 թվականի մայիսի 11-ից։ Աշխատանքները կավարտվեն առաջիկա 1 ամսվա ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում Լիճքի Ա-5 թաղամասի 6-րդ փողոցի բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհից օգտվելու հնարավորություն կունենան։
Գեղամա աշխարհ