
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի 10 փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Աստղաձորի 2, 6, 21, 33, 36, 43, 46, 47, 48 և 70-րդ փողոցներում, 4400 գծամետր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող շուրջ 150 լուսատուների տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի ապրիլից և մայիսի 15-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Ծրագիրը նախատեսված է ավարտել առաջիկա երկու ամիսների ընթացքում։
Ծրագրի իրականացման արդյունքում վերոնշյալ փողոցների բնակիչներն առաջին անգամ արտաքին լուսավորության ցանցից օգտվելու հնարավորություն կունենան։
Գեղամա աշխարհ