
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 460 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Ծովինարի 5 տարբեր թաղամասերում, երկաթբետոնյա կիսախողովակներով, 1370 մետր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի սեպտեմբերից, վերսկսվել 2026 թվականի մարտից, իսկ մայիսի 15-ի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում 2026 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից արդեն շուրջ 120 տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։
Գեղամա աշխարհ