Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող  

Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող։

ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2600 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 25-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են օլիմպիադայի Գավառի, Մարտունու, Սևանի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքային փուլերին:

ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի մրցումներն անցկացվեցվել է 2026 թվականի մայիսի 13-ին՝ Գավառի Պ․ Ղանդիլյանի անվան Հ․ 2 միջնակարգ դպրոցում, որին մասնակցել են համայնքային փուլում հաղթող ճանաչված Գավառի Հ․ 4, Ճամբարակի Հ․ 2, Վարդենիսի Հ․ 2, Սևանի Հ․ 3 հիմնական դպրոցների և Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմերը: Մրցաշարին մասնակցել են մինչև 14 տարեկան դպրոցականները: Օլիմպիադան անցկացվել է թիմային հաշվարկով, ընդ որում թիմը բաղկացած է եղել տվյալ դպրոցի 4 աշակերտներից, որոնցից առնվազը 1-ը՝ աղջիկ: Այն անցկացվել է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շրջանաձև, որի ընթացքում խաղացողին տրվել է 10 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով: Մրցապայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը (մարզիչ՝ Սամվել Արզումանյան): Երկրոդ տեղը գրավել է Գավառի Հ․ 4 հիմնական դպրոցի թիմը (մարզիչ՝ Արև Արզաքանցյան), իսկ երրորդ տեղը` Ճամբարակի Մ. Քոչարյանի անվան Հ. 2   հիմնական դպրոցը (մարզիչ՝ Սիմոն Սիմոնյան)։ Օլիմպիադայի մարզային փուլի մրցումներին մասնակից բոլոր թիմերի շախմատիստներին և մարզիչներին Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից հանձնվել են հուշանվերներ:

Վարդենիկի կրթահամալիրի հավաքական թիմը մարզը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլում:

Գեղամ Չարվադարյան

0 դիտում