
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 36 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 6 միլիարդ 399 միլիոն 787 հազար դրամ։
Սուբվենցիոն ու համայնքային ծրագրերի ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 2 միլիարդ 573 միլիոն 526 հազար դրամ, պետական ծրագրերի իրականացմանն ուղղված կապիտալ ներդրումները՝ 3 միլիարդ 538 միլիոն 515 հազար դրամ։
Իրականացված ծրագրերի շնորհիվ 2018-2025 թվականներին Ներքին Գետաշենում կառուցվել է 36133 մետր ոռոգման, 38186 մետր խմելու ջրատարներ, 30476 մետր արտաքին լուսավորության ցանց, 7739 մետր գազատար, ոռոգման ջրի 1 խորքային հոր, հիմնանորոգվել միջհամայնքային ու ներհամայնքային նշանակության 23144 գծամետր ճանապարհ և գյուղի մշակույթի տան շենքը։
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2019 թվականից ընթացքի մեջ է գտնվում Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցումը, որի շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2019 թվականից։ 2018-2019 թվականներին Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարրական մասնաշենքի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է 287 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 2020 թվականին։ 2021 թվականից մեկնարկել են դպրոցի մյուս մասնաշենքերի կառուցման աշխատաքնները 1 միլիարդ 750 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։
Արդի չափորոշիչներին համապատասխանող դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի դեկտեմբերին։
Գեղամա աշխարհ