
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրրջանակներում ընթանում են կենտրոնական փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակի կենտրոնական փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 608 միլիոն 610 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ 1400 գծամետր երկարությամբ և 11780 քառակուսի մետր մակերեսով, մայթերի վերակառուցում, ջրահեռացման համակարգի տեղադրում, այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերից ու վերսկսվել 2026 թվականի ապրիլից։ 2026 թվականի մայիսի 14-ի դրությամբ իրականացվել ընդհանուր աշխատանքների շուրջ 17 տոկոսը։
Ծրագիրը նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի աշնանը։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճան Շին» ՍՊԸ-ն։
Գեղամա աշխարհ