Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Շողակաթում բետոնային սալարկմամբ հիմնանորոգվել է գերեզմանոց տանող ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Շողակաթի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 46 միլիոն 76 հազար դրամ, որի 40 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 60 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Շողակաթի գերեզմանոց տանող ճանապարհի հիմնանորոգում՝ բետոնային սալարկմամբ, 320 մետր երկարությամբ և 2610 քառակուսի մետր մակերեսով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի աշնանից և 2026 թվականի մայիսի 14-ի դրությամբ արդեն ավարտված են։

Ծրագրի շահառու են հանդիսանում Շողակաթ  գյուղի բոլոր բնակիչները։

Գեղամա աշխարհ

0 դիտում