Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Չարենցի փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2026 թվականի ապրիլի վերջերից մեկնարկել և ընթանում են Չարենցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև երկկողմանի մայթերի կառուցման ու սալարկման աշխատանքները։

Չարենցի փողոցի մայթերի կառուցման ու սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Չարենցի փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է երկկողմանի մայթերի կառուցում՝ շուրջ 1087 քառակուսի մետր մակերեսով, և ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 435 գծամետր երկարությամբ և շուրջ 3045 քառակուսի մետր մակերեսով։ Տեղադրվում է նաև միակողմանի ջրահեռացման համակարգ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի աշնանը։

Գեղամա աշխարհ

1 դիտում