
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանն ընդունել և պարգևատրել է հանրապետական և միջազգային մարզակաան մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին։
Պարգևատրված մարզիկներն են՝ Հայաստանի խառը մենամարտերի հավաքականի մարզիկ, 2025 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ասոյանը, Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման Այկիկենդո կարատեի մարզիկներ՝ 2025 թվականի՝ K1 Կովկասի առաջնությունում 1-ին և 2-րդ տեղեր զբաղեցրած Դավիթ Գաբրիլյանը, Նարեկ Բահրիկյանը, 2025 թվականի աշխարհի Քիքբոքսինգի առաջնության 3-րդ մրցանակակիր Խաչիկ Ասատրյանը և Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի Գանձակի տարածքային ստորաբաժանման Այկիկենդո կարատեի մարզիչ Արաքս Մարգարյանը։
Գավառի համայնքապետարանի սպորտի հարցերով պատասխանատու Նարեկ Մուրադյանը ներկայացրել է մարզիկների 2025թվականի ձեռքբերումները և 2026-ի ծրագրերը։
Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին և նրանց հանձնել պատվոգրեր ու դրամական պարգևներ։
-Միշտ հպարտանում եմ Գավառ համայնքի մարզիկների հաջողություններով ու խրախուսում նրանց, ովքեր մեր համայնքի անունը հնչեցնում են միջազգային մրցասպարեզներում՝ բարձր պահելով նրա պատիվն ու հեղինակությունը։ Հավատացած եմ, որ առաջիկայում էլ դուք կապահովեք բարձր արդյունքներ միջազգային հերթական մրցաշարերում,-նշել է Գուրգեն Մարտիրոսյանը։
Ալվարդ Մանուկյան