
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Ճանապարհաշինական հերթական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում այս տարի մեկնարկել և շարունակվում են «Սևան քաղաքի Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղություն փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագրով ներառված աշխատանքները:
Աշխատանքների մեկնարկը տրվել է Խաղաղության փողոցից, որը ներառում է 712 գծամետր: Ենթածրագրի պայմանագրային արժեքը կազմում է 153 միլիոն 255 հազար 560 դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։
Խաղաղության փողոցի հիմնանորոգմանը զուգահեռ՝ կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվելու են նորերով՝ ապահովելով տարածքի անվտանգ և ներկայանալի տեսքը:
Հիմնանորոգման հաջորդ հասցեն Կոմիտաս փողոցն է, որը ներառում է 220 գծամետր տարածք: Ենթածրագրի պայմանագրային արժեքը 29 միլիոն 484 հազար 590 դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի կտրում, հիմքի իրականացում, բիտումի տարածում, ծածկույթի պատրաստում, դիտահորերի և անձրևընդունիչների ծածկի սալերի ապամոնտաժում և վերատեղադրում, դիտահորերի պատերի բարձրացում, անձրևընդունիչների մաքրում և այլ շինաշխատանքներ։
շԾրագրի շրջանակներում նախատեսված են նաև քաղաքի Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Արմինե Ղուկասյան