Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ համայնքում ընթանում են գարնանային ծառատունկի աշխատանքներ

 

2026 թվականի մայիս ամսից Գեղարքունիքի մարզի  Գավառ համայնքում մեկնարկել և ակտիվ ընթացքի մեջ են ծառատնկման աշխատանքները:

Գավառ քաղաքի և բնակավայրերի տարբեր հատվածներում՝ համայնքապատկան հաստատությունների, կենտրոնական փողոցների, հարակից տարածքներում և այլ հատվածներում տնկվում են նոր ծառեր ու թփեր, չորածացներն ու վնասվածները փոխարինվում նորերով:

Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցներով ձեռք են բերվել տուա, բարդի, թխկի, գնդաձև ակացիա, կաղնի, հուդայածառ, կատալպա տեսակի տնկիներ։ Դրանց ձեռքբերման ուղղությամբ համայնքի բյուջեից  ծախսվել է 3 միլիեն 176 հազար դրամ: Ծառատնկման ու կանաչապատման աշխատանքներն իրականացնում են Գավառի Կոմունալ սպասարկման և բարեկարգում հիմնարկի, ինչպես նաև՝ համայնքում գործող տարբեր կազմակերպությունների աշխատակիցները: Աշխատանքնը կշարունակվեն ողջ մայիսի ընթացքում:

Ալվարդ Մանուկյան

11 դիտում