Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ քաղաքում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շարունակվում են ճանապարհաշինական աշխատանքները Միքայելյան  փողոցում, ավարտական փուլում են գտնվում  5  փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի ապրիլից և իրականացվել երկու փուլով։ 2025 թվականին իրականացվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը։ Միքայելյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 435 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Միքայելյան փողոցի և նույն փողոցի վրա գտնվող թիվ 16, 18, 20 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում՝ 1,5 կիլոմետր երկարությամբ, 14 հազար քառակուսի  մակերեսով և մայթերի ու ջրահեռացման ներքին համակարգի կառուցում։  Աշխատանքներն ընդհատվել են 2025 թվականի վերջերին, եղանակային պայմաններից ելնելով, ու վերսկսվել 2026 թվականի ապրիլից։ 2026 թվականի մայիսի 8-ի դրությամբ ծրագիրն իրականացված է շուրջ 80 տոկոսով։

2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Գավառ քաղաքի Իսահակյան փողոցի, Իսահակյան փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, Սայադյան փողոցի 2-րդ նրբանցքի, Կոլոտի Հայրապետ, Զորավար Անդրանիկ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 63 միլիոն 733 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի սեպտեմբերից և ավարտվել 2026 թվականի ապրիլի վերջին։

Գեղամա աշխարհ

17 դիտում