Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ քաղաքում հիմնանորոգվել է բազմաբնակարան 5 շենքի տանիք և մուտքեր, 6 շենքերում էլ անցկացվել է արտաքին լուսավորության ցանց

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության  կողմից 2025 թվականին  իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  հիմնանորոգվել է բազմաբնակարան 5 շենքի տանիք և մուտքեր, 6 շենքերում էլ անցկացվել է արտաքին լուսավորության ցանց, ևս երկու շենքերում նորոգվել են պատշգամբները։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերից մինչ 2026 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքի Արամայիս Ոսկանյան 6, Արամայիս Ոսկանյան 11, Ազատության 1 նրբանցք 1 փակուղի թիվ 2, Ազատության փողոց թիվ 14 և Մովսիսյան փողոց թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքերում իրականացվել է  մուտքերի և տանիքների հիմնանորոգում։ Տանիքների հիմնանորոգման մակերեսը կազմել է 3900 քառակուսի մետր։

Արտաքին լուսավորության ցանց է անցկացվել Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 4, Ազատության 2-րդ փողոց թիվ 2 և Ազատության փողոց թիվ 14, Ազատության 2-րդ փակուղի թիվ 4 բազմաբնակարան բնակելի շենքերում և Ազատության փողոցի հենապատի երկայնքով, շուրջ 320 գծամետր երկարությամբ։

Նույն ծրագրի շրջանակներում նորոգվել են Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 13 և 14 բազմաբնակարան բնակելի շենքերի  պատշգամբները։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 163 միլիոն 342 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Գեղամա աշխարհ

18 դիտում