Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի երեք  համայնքներում ավարտվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի համայնքային փուլի մրցումները

Գեղարքունիքի մարզի երեք  համայնքներում ավարտվել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի համայնքային փուլի մրցումները։

Սևան համայնքում մրցաշարի համայնքային փուլի մեկնարկը տրվել է Դրախտիկ բնակավայրից:Մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ դասարանի (1 տղա և 1 աղջիկ), 10-12-րդ դասարանի (2 տղա և 2 աղջիկ) և ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ թիմային կազմով։ Մասնակիցները հաղթահարել են 25 կմ ճանապարհահատված և հասել  մինչև Ծովագյուղի խաչմերուկ: Հեծանվորդների անվտանգությունն ապահովել են  Գեղարքունիքի պարեկները: 7-9-րդ դասարանների մրցապայքարում (1 տղա և 1 աղջիկ)

1-ին տեղը զբաղեցրել է Սևանի Մ. Մաշտոցի անվան Հ․1 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ տեղը զբաղեցրել է Սևանի Հ․4 հիմնական դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Սևանի Յա․ Զարոբյանի անվան Հ․ 2 հիմնական դպրոցի թիմը:

10-12-րդ դասարանների մրցապայքարում (2 տղա և 2 աղջիկ) թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է  Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը,

3-րդ տեղը՝ Ծաղկունքի Հովհ. Թումանյանի անվան բաց դպրոցի թիմը:

Ճամբարակ համայնքում մրցաշարը մեկնարկել է Շողակաթ բնակավայրից ու ավարտվել «Արևիկ» հանգստյան գոտու մոտ։ 7-9-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Գետիկի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Դրախտիկի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Թթուջրի միջնակարգ դպրոցի թիմը։

10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Դրախտիկի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Այգուտի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Դպրաբակի միջնակարգ դպրոցի թիմը։

Մարտունի համայնքում մրցումների մեկնարկը տրվել է Վաղաշեն գյուղի մոտից ու ավարտվել Կարճաղբյուր գյուղի տարածքում, 25 կլիոմետր երկարությամբ։ 7-9-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Վերին Գետաշենի Հ․1 միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Վերին Գետաշենի Հ․2 դպրոցի թիմը։

10-12-րդ դասարանների մրցապայքարում 1-ին տեղը գրավել է Վաղաշենի միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, 3-րդ տեղը՝ Մարտունու ավագ դպրոցի թիմը։

Հաղթող թիմերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով։ 1-3-րդ տեղեր գրաված թիմերը մայիսի 27-ին  կմասնակցեն մրցաշարի մարզային փուլին։

Վարդենիս և Գավառ համայնքներում մրցաշարի համայնքային փուլերը կանցկացվեն համապատասխանաբար մայիսի 12-ին և 15-ին։

Գեղամ Չարվադարյան

1 դիտում