Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղհովիտ գյուղում  2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության  33 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում սուբվենցիոն և պետական տարբեր ծրագրերով   2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության  33 ծրագիր է իրականացվել, որոնց  ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 5 միլիարդ 108 միլիոն 592 հազար դրամ։ Ներդրված 29 սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 402 միլիոն 592 հազար դրամ, պետական 4 ծրագրերի ընդհանուր արժեքը՝ 3 միլիարդ 706 միլիոն 388 հազար դրամ։ Կատարված ներդրումների և իրականացված ծրագրերի արդյունքում 2018-2025 թվականների ընթացքում Գեղհովիտում կառուցվել է 50 կիլոմետր խմելու, 14 կիլոմետր 856 մետր ոռոգման ջրատարներ, 29 կիլոմետր 910 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել ներհամայնքային ու միջպետական նշանակության 19 կիլոմետր 100 մետր ճանապարհ, շուրջ 6 հազար քառակուսի մետր մայթեր։

Պետական ծրագրերով կառուցման ընթացքի մեջ են գտնվում Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ և Լեռնակերտի հիմնական դպրոցների շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել է 2021-2022 թվականների ընթացքում։ Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի շիանարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի նոյեմբերին, Լեռնակերտի հիմանական դպրոցի շինարարությունը՝ 2026 թվականի հուլիս ամսին։

Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 276 միլիոն 690 հազար դրամ, Լեռնակերտի հիմնական դպրոցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը՝ 739 միլիոն 698 հազար դրամ։

Պետբյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել է Մարրտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածը 2022-2024 թվականների ընթացքում, որից 8 կիլոմետրն անցնում է Գեղհովիտ գյուղի միջով ու Լեռնակերտ բնակավայր տանող հատվածով։  Կատարված ներդրումը կազմում է շուրջ 1,2 միլիարդ դրամ։

Պետական մեկ այլ ծրագրով էլ, 490 միլիոն դրամ արժեքով, արդիականացվել է Գեղհովիտի խմելու ջրի մատակարարման համակարգը։

Գեղամա աշխարհ

0 դիտում