
Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվում են Գավառ քաղաքի գերեզմանոցի՝ արևելյան և արևմտյան մուտքերն իրար կապող ճանապարհները։
Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մուտքերի ճանապարհների հիմնանորոգմանը հաջորդելու են հիմնական ճանապարհին կապվող երկրորդական ճանապարհների նորոգման աշխատանքները։
Ծրագրի պայմանագրային արժեքը 66 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Այժմ միաժամանակ ընթանում են հողաքանդման, բիտումի շերտի տեղադրման և ասֆալտապատման աշխատանքներ։
Հիմնանորոգումը նախատեսված է ավարտել մինչև մայիսի վերջ։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։
Գեղամա աշխարհ