
ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ տեղում «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինության հետ քննարկելու մի շարք առաջնահերթ լուծում պահանջող հարցեր։
Ւնչպես տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ գործադիր տնօրեն Արտաշ Սարդարյանը, հրավիրվել է խորհրդակցություն ՋՕԸ աշխատակիցների մասնակցությամբ: Այնուհետ ՋՕԸ գործադիր տնօրենի ուղեկցությամբ ՀՀ Ջրային կոմիտեի նախագահն ու տեղակալ Կարեն Դաղբաշյանն այցելել են «Գեղարքունիք ՋՕԸ-ի սպասարկման տարածքներ, որտեղ նրանք ծանոթացել են ոռոգման հերթական շրջանի նախապատրաստական աշխատանքներին և հիդրոտեխնիկական կառույցների ընթացիկ վիճակին Մարտունու, Աստղաձորի, Զոլաքարի և Ծովինարի պոմպակայաններում։
Այցելություն է կատարվել նաև Աստղաձորի ապագա ջրամբարի թասի տարածքում։ ՋՕԸ գործադիր տնօրենի ներկայացմամբ՝ նախատեսվող ջրամբարի կառուցման ու շահագործման դեպքում զգալիորեն կթեթևանա Սևանա լճից սնվող մի շարք պոմպակայանների ծանրաբեռնվածությունը, կխնայվի որոշակի քանակի էլեկտրաէներգիա։
Այցելությունը եզրափակվել է Ծովինար բնակավայրում, որտեղ ՀՀ Ջրային կոմիտեի ղեկավարն ու տեղակալը «Արփա–Սևան» թիվ 2 թունելի ելքամասում դիտարկել են ջրանցքով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ընթացքը եւ ջրաչափական դիտակետը։
Գեղամա աշխարհ