
Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2026 թվականի ապրիլ ամսին ծնվել է 79 երեխա՝ 41 տղա և 38 աղջիկ։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 26 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 25 երեխա՝ Սևանի, 12 երեխա՝ Գավառի, 9 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 4 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2025 թվականի ապրիլ ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 73 երեխա՝ 38 տղա և 35 աղջիկ։