Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի երաժշտական դպրոցի սաները հաջողություններ են գրանցել միջազգային մրցույթ-փառատոներում

 

Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դհոլահարների համույթը մարտի 28-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում մասնակցել է «WORLD OF ART-2026» միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով պատվոգրի և հուշանվերի։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, դհոլահարների խմբի ղեկավարն է Յուրիկ Բուդաղյանը։

Ապրիլ ամսին դպրոցի սաները հաջողությամբ մասնակցել են նաև «ARM PROF MUSIC FEST» մրցույթ-փառատոնին՝ գրանցելով բարձր արդյունքներ։

Առաջին կարգի և հատուկ մրցանակների են արժանացել  Վոկալ բաժնի սաներ  Հայրապետ Հայրապետյանը և Դինա Դրմոյանը,

Երկրորդ կարգի մրցանակի՝ Հայկ Հայրապետյանը, Հայրապետ Հայրապետյանը, Արթուր Ավետիսյանը, Ալեն Հովհաննիսյանը , Գագիկ Վանեցյանը, երրորդ կարգի մրցանակի՝ Արիաննա Հովհաննիսյանը, դիպլոմների՝ Անի Ասլիկյանը, Մանե Հովեյանը, Դիաննա Ադամյանը, Լիլիթ Զաքոյանը։

Մրցանակակիրների հաջողություններն ապահովել են դասատուներ Աննա Գզրարյանը, Շահեն Շհոյանը, Գայանե Մնեյանը։

Գեղամա աշխարհ

0 դիտում