
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն Անասնաբույժի օրվա առիթով ընդունել և խրախուսել է համայնքի բնակավայրերի անասնաբույժներին։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում մասնագիտական տոնի առթիվ անասնաբույժներին շնորհավորել են համայնքի ղեկավարը, աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի նորամուծությունները, պատվաստումների իրազեկման կարևորությունը, դեղամիջոցների պահպանման պայմաններն ու պլանավորված աշխատանքները։ Շեշտադրվել է մշտական համագործակցության և համաճարակների նկատմամբ խիստ հսկողության անհրաժեշտությունը։
Հովհաննես Հովեյանը բարձր է գնահատել անասնաբույժների դժվարին ու պատասխանատու գործը՝ նշելով, որ այն ուղղակիորեն կապված է համայնքի և ընտանիքների անվտանգության հետ։ Նա վերահաստատել է համայնքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու ծագած խնդիրների լուծմանը։
«Դուք մի՛շտ գնահատված եք և ու գտնվում եք մեր ուշադրության կենտրոնում»,- հավելել է համայնքի ղեկավարը։
Խորհրդակցության ավարտին Մարտունի համայնքի ղեկավարը մասնագիտական պարտականությունները լավագույնս կատարելու համար անասնաբույժներին հանձնել է շնորհակալագրեր։
Գեղամա աշխարհ