
ՀՀ Քաղաքացու օրը Գավառ համայնքում նշանավորվեց միջոցառումների հագեցած օրակարգով: Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումներն իրականացվեցին Գանձակ բնակավայրում: Տոնական օրը մեկնարկեց Գանձակի մշակույթի տանը կազմակերպված ցուցահանդեսով, որում ներկայացված էր մշակույթի տան սաների ձեռքի աշխատանքները:
Միջոցառումների շարքը շարունակվեց «Մենք ենք մեր պետությունը» խորագրով բանախոսությամբ: Օրվա բանախոս Սևակ Սարգսյանը ներկայացրեց պետություն-քաղաք հարաբերությունները և դրանցում քաղաքացու դերը:
Բանախոսի հետ ակտիվ երկխոսություն և քննարկում ծավալեցին մասնակից երիտասարդները, բարձրացված հարցերի շնորհիվ ամբողջացան պատկերացումները թեմայի վերաբերյալ։ Բանախոսության ավարտից հետո խարույկների վրա պատրաստվեց խորոված, և ավանդական ուտեստի հյուրասիրությամբ բաժակ բարձրացվեց օրվա առթիվ: Հյուրասիրվողները Գանձակ համայնքի բնակիչներն էին։
Օրը համեմվել է նաև գեղերվեստական միջոցառմամբ: Գանձակի մշակույթի տան դահլիճում Գանձակի երաժշտական դպրոցի սաները, բարեմաղթանքներով, հայրենասիրական ու ազգագրական երգ ու պարով ստեղծել են տոնական միջավայր:
Տոնական կիջոցառումների ավարտին Գանձակի կենտրոնական զբոսայգում Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Բոշյանը և Գանձակի վարչական ղեկավար Հակոբ Հակոբյանը օրն ամփոփել են խորդանշական ծառատունկով:
Գեղամա աշխարհ