Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում շաբաթօրյակի աշխատանքներում ներգրավվել են շուրջ 21 հազար մասնակից, 77 միավոր տեխնիկա

Գեղարքունիքի մարզի բոլոր բնակավայրերում 2026 թվականի ապրիլի 26-ի առավոտյան ժամերից մեկնարկել և ընթանում են համապետական շաբաթօրյակի աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, շաբաթօրյակին ներգրավվել  են Գեղարքունիքի մարզպետի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի և Սևանի համայնքապետարանների աշխատակազմերի, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության, պարեկային ծառայության, «Սեւան Ազգային պարկի», հանրակրթական և առողջապահական հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ։

Մարզային շաբաթօրյակի ախատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել է շուրջ 21 հազար մասնակից, գործի է դրվել 77 միավոր տեխնիկա, 4034 գործիք։

Կուտակված աղբից մաքրվել  են բնակավայրերի մայթեզրերն ու ճանապարհաեզրերը, պուրակներն ու զբոսայգիները, հուշարձանների, հիմնարկ-ձեռնարկությունների բակային տարածքները, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների եզրերը, լվացվում են հուշարձանները եւ շենքերի ճակատները։

 

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ մարզպետի աշխատակազմից նշանակված պատասխանատուները կազմակերպել  և վերահսկել են մարզի բոլոր համայնքներում և բնակավայրերում իրականացվող աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպման գործընթացը։

Մաքրման աշխատանքների հետ մեկտեղ համայնքների բնակավայրերի ներսում՝ մայթեզրերին ու հիմնարկ-ձեռնարկությունների բակային տարածքներում իրականացվել  է ծառատունկ։

Գեղամա աշխարհ

4 դիտում